ՌԴ–ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել![]() 8 մայիսի 2026 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանից դեպի Հայաստանի մայրաքաղաք 2 չվերթ չեղարկվել է, ևս 5-ը՝ հետաձգվել` ըստ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի։ Ավելի վաղ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտնել էր, որ Ռուսաստանի հարավային օդանավակայաններում արդեն իսկ հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 80 չվերթ. մեկնման է սպասում մոտ 14 հազար ուղևոր, հայտնում է Sputnik Արմենիան: Հայաստանի ուղղությամբ չեղարկվել են «Azimuth» և «S7» ավիաընկերությունների Միներալնիե Վոդի - Երևան երկու չվերթ։ Ուշացումով կիրականացվեն Մոսկվայից («Աերոֆլոտ»), Եկատերինբուրգից («FlyOne»), Սանկտ Պետերբուրգից («Ռոսիա») և Կրասնոդարից («Աերոֆլոտ») նախատեսված թռիչքները։ Մայիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչուները հարվածել են Դոնի Ռոստովում գտնվող «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» վարչական շենքին, որն իրականացնում է երկրի հարավային շրջանների թռիչքների կառավարումը։ Այս միջադեպի հետևանքով ռուսական 13 օդանավակայանի աշխատանք ժամանակավորապես կասեցվել է, չեղարկվել են միջազգային չվերթերը Սոչիից, Միներալնիե Վոդիից, Կրասնոդարից, Մախաչկալայից և Վլադիկավկազից։ Ասոցիացիայում նշել են, որ առավել բարդ է իրավիճակը Սոչիում, որտեղ վերջին երկու օրվա ընթացքում չվացուցակի մասշտաբային խափանումներ են գրանցվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |