ՀՀ-ում տարեկան գրանցվում է ձվարանի քաղցկեղի մոտ 200 նոր դեպք![]() 8 մայիսի 2026 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին նշվում է Ձվարանի քաղցկեղի իրազեկման համաշխարհային օրը, 2026 թվականին այն անցկացվում է «Ոչ մի կին չպետք է անտեսվի» (#NoWomanLeftBehind) կարգախոսով։ Հայաստանում տարեկան ախտորոշվում է ձվարանի քաղցկեղի շուրջ 200 նոր դեպք։ Այն համարվում է 3-րդ ամենատարածված գինեկոլոգիական քաղցկեղը և մահացության ցուցանիշով առաջինը կանանց վերարտադրողական համակարգի ուռուցքների շարքում, հայտնում է «Հերացի» վերլուծական կենտրոնը: Օրվա հիմնական նպատակներն են՝ բարձրացնել իրազեկվածությունը ձվարանի քաղցկեղի ախտանիշների վերաբերյալ, ընդգծել վաղ ախտորոշման դերը ապրելիության ցուցանիշի բարձրացման հարցում, ինչպես նաև միավորել հիվանդությունը հաղթահարածներին, նրանց ընտանիքներին և բժշկական հանրությանը։ Ձվարանի քաղցկեղը կանանց մոտ քաղցկեղի 8-րդ ամենատարածված տեսակն է ամբողջ աշխարհում․ 2022 թվականին գրանցվել է ավելի քան 324 հազար նոր դեպք և 206 հազար մահ՝ ըստ Համաշխարհային քաղցկեղի հետազոտությունների հիմնադրամի տվյալների։ Կանանց կյանքի ընթացքում հիվանդանալու ռիսկը գնահատվել է մոտավորապես 91-ից 1։ Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը դեպքերի թիվը տարեկան կգերազանցի 500 հազարը, իսկ մահացությունների թիվը՝ 350 հազարը։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Չինաստանում, Հնդկաստանում և ԱՄՆ-ում։ Ձվարանի քաղցկեղը հաճախ անվանում են «լուռ մարդասպան», քանի որ վաղ փուլերում այն կարող է ընթանալ առանց ակնհայտ նշանների։ Ուշադիր և զգոն պետք է լինել հետևյալ ախտանիշների նկատմամբ, եթե դրանք նոր են և պարբերական․
Բջջի տեսակը, որից սկսվում է քաղցկեղը, կանխորոշում է ձվարանների քաղցկեղի տեսակը և օգնում բժշկին որոշելու, թե որ բուժումն է առավել նպատակահարմար տվյալ պացիենտի համար։
Գործոնները, որոնք կարող են մեծացնել ձվարանների քաղցկեղի ռիսկը․
Անհրաժեշտ է պարբերաբար այցելել գինեկոլոգի և հետազոտվել, հատկապես եթե առկա է ժառանգական նախատրամադրվածություն։ Հայաստանում ձվարանի քաղցկեղը 3-րդ ամենատարածված գինեկոլոգիական քաղցկեղը և մահացության ցուցանիշով առաջինն է կանանց վերարտադրողական համակարգի ուռուցքների մեջ։ Ցավոք, դեպքերի մոտ 65%-ը հայտնաբերվում է ուշ՝ III կամ IV փուլերում, ինչը զգալիորեն բարդացնում է բուժումը։ Պացիենտների միջին տարիքը կազմում է 55 տարեկանը։ Ըստ «Չարորակ նորագոյացություններ» վիճակագրական տարեգրքի տվյալների`Հայաստանում կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով հաճախակի հանդիպող չարորակ նորագոյացությունների`այս դեպքում ձվարանի քաղցկեղի դեպքերն ըստ տարիքային խմբերի 2024 թվականին ունեցել է հետևյալ տեսքը. գրանցվել է ձվարանի քաղցկեղի 218 նոր դեպք, որից 66 դեպքը կամ 30%-ը արձանագրվել է 45-59 տարիքային խմբում, իսկ դեպքերի գերակշիռ մասը` 127-ը կամ 58%-ը գրանցվել է 60 և բարձր տարիքային խմբում: 2024 թվականի տարեվերջին ձվարանի ՉՆ ախտորոշված ընդհանուր պացիենտների թիվը եղել է 1726: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |