ՀԿԿ․ «Ուժեղ Հայաստանի» անդամն և նրա հետ կապված անձինք ընտրողներին կաշառք են տվել՝ քողարկելով որպես աշխատավարձ![]() 8 մայիսի 2026 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզի Անի համայնքում բացահայտվել է ընտրակաշառքի սխեմա, որի շրջանակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային պատասխանատուն և նրա հետ կապված անձինք ընտրողներին կաշառք են խոստացել և տվել՝ այն քողարկելով որպես աշխատավարձ, հայտնwum է Հակակոռուպցիոն կոմիտեն: Գործով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են խուզարկություններ, և մի շարք անձինք ձերբակալվել են, «Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը նյութապես շահագրգռելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց անունից տրված պահանջին չենթարկվելու հետևանքներով վախեցնելու սպառնալիքով փորձել է խոչընդոտել մի շարք ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասված է ՀԿԿ-ի տարածած հաղորդագրությունում։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |