Շիրինյանը քարոզարշավը սկսել է Խոր Վիրապից․ «Միակ ելքը ռուսական հայրենադավ սեգմենտի քաղաքական ջախջախման մեջ է»![]() 8 մայիսի 2026 - 18:33 AMT PanARMENIAN.Net - «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսել է Խոր Վիրապ այցով՝ կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանի մասնակցությամբ։ Նա հայտարարել է, որ պետք է քաղաքականապես ջախջախել «ռուսական հայրենադավ սեգմենտը», հայտնում է Factor.am-ը: «Ձեռնոցը նետված է, և հայությունը մխրճվում է երկրի անկախության ամրապնդման ու իր վերածննդի խորհրդարանական անզիջում պայքարի հորձանուտ։ Միակ ելքը ռուսական հայրենադավ սեգմենտի քաղաքական ջախջախման մեջ է։ Կիրիենկոյի ենթակայության տակ գործող հայկական քրեական օլիգարխիան ՀՀ Ազգային ժողող չպիտի անցնի»,- նշել է Շիրինյանը։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |