Շահեն Հարությունյան․ Շատ ուրախ եմ, որ այս ճանապարհն անցնում ենք «Միասնության թևերի» հետ միասին![]() 8 մայիսի 2026 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը իրոք մի օր կունենա արժեքների վրա հիմնված երկիր, հայտարարել է «Միասնության թևեր» դաշինքի պատգամավորի թեկնածու Շահեն Հարությունյանը Գոշավանքում լրագրողների հետ զրույցում: «Շատ ուրախ եմ, որ այս ճանապարհն անցնում ենք «Միասնության թևերի» հետ միասին, և շատ ուրախ եմ, որ կան մարդիկ, որոնք հավատում են պայքարի ճշմարտացիությանը, հավատում են, որ Հայաստանը իրոք մի օր կունենա արժեքների վրա հիմնված երկիր»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը: Նա նշել է, որ ակնկալիքները շատ-շատ ավելին են, քան ուղղակի ընտրական տոկոսների ակնկալիքները։ «Ի վերջո, հայ հասարակությունը և հայ ժողովուրդը հնարավորություն կունենա ընտրություն կատարելու նոր ուժերի միջև։ Անընդհատ հայ ժողովրդին պարտադրում էին այդ նախկին-ներկա, այդ «գեղեցիկ» համադրությունը, բայց այս ընտրություններին հայ մարդն ունի հնարավորություն ընտրելու նաև ապագայի միջև։ Ապագա, որը կառուցվում է ոչ թե ուղղակի խոսքերի, խոստումների և գեղեցիկ խոսքերի հիման վրա, այլ ապագա, որը հիմնված է հենց ծրագրերի և արժեքների վրա»,- նշել է Հարությունյանը։ Նրա խոսքով՝ երկար տարիներ պայքարել է արդարության և արժեքների համար։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |