Հայաստանը պատրաստ է ընդունել փախստականների` Իրանում իրավիճակի վատթարացման դեպքում

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է ընդունել փախստականների` Իրանում իրավիճակի վատթարացման դեպքում, Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտարարել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը: «Մեր երկիրը որոշակի փորձ ունի, առավել եւս, որ Հայաստանում գործում է ապաստանի տրամադրման համակարգը, իսկ անցյալ տարի ԵՄ-ի աջակցությամբ ավելացվել է օգնության չափը, որի շրջանակներում փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացիները կարող են ապաստանել հանրակացարանում շուրջ 3 ամիս: Սակայն, ըստ Եգանյանի, դեռեւս ազդանշան չենք ստացել:



Միգրացիան, ըստ Գ.Եգանյանի, զգայուն երեւույթ է, որի վրա ազդում են տնտեսական, սոցիալական, քաղաքական ոլորտներում կատարվող փոփոխությունները, ինչպես նաեւ տարբեր աղետները: Եգանյանը նշել է, որ իսրայելա-լիբանանյան իրադարձությունների ժամանակ Հայաստանը շուրջ 350 հայտ էր ստացել երկրում ապաստան ստանալու համար:



Նա հավելել է, որ փախստականի կարգավիճակ ունեցող մյուս քաղաքացիների թիվը գործնականում չի փոխվել, իսկ աշխարհագրությունը մնաց նույնը, ինչ անցյալ տարի: «Հիմնականում դա Իրաքն է, Աֆղանստանը, Թուրքիան, կան նաեւ Կուբայի 3 քաղաքացիներ»,-ասել է նա: Եգանյանը նշել է, որ մեծաթիվ փախստականներ կան Իրաքում, որտեղ հայ համայնքը շուրջ 20 000 է: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, այս առումով պետք է դիտարկել հարեւան երկրները, որտեղ բնակվում են մեր քաղաքացիները:



Հունիսի 13-ից Իրանում բազմահազարանոց բողոքի ցույցեր են անցնում ընդդեմ ընտրությունների արդյունքների, որոնց համաձայն, ըստ պաշտոնական տվյալների, հաղթել է երկրի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` ստանալով ձայների 60 տոկոսը: Նրա հիմնական մրցակից Միր Հոսեյն Մուսավին ստացել է ձայների 34 տոկոսը: Ներկայումս բողոքի ցույցերը չեն դադարել, ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջում: Ըստ չճշտված տվյալների բախումների ընթացքում շուրջ 150 ցուցարար է զոհվել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---