Կաթողիկոսն այցելել է տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին![]() 11 մայիսի 2026 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է տնային կալանքի տակ գտնվող բարերար, գործարար և «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը «Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց տնային կալանքի տակ ապօրինաբար գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Նորին սրբությունը մեծանուն հայորդուն բերել է Սուրբ Էջմիածնի օրհնությունը և բարեմաղթել տոկունությամբ ու հավատով դիմագրավելու առկա դժվարություններն ու փորձությունները»,– ասված է հաղորդագրության մեջ։ Կաթողիկոսը վստահություն է հայտնել, թե առկա դժվարություններին հակառակ՝ Կարապետյանն իրեն հատուկ «հայրենասեր և եկեղեցասեր ոգով շարունակելու է իր ծանրակշիռ ներդրումն ունենալ հանուն հայրենիքի և աշխարհասփյուռ հայության կյանքի լուսավորության»։ 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնելկ ՀԱԵ-ին՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։ Հոկտեմբերին Կարապետյանի մեղադրանքը փոփոխվեց՝ ավելացավ փողերի լվացման մեղադրանք: Դեկտեմբերի 30-ին նրա խափանման միջոց փոխվել է և կալանքը փոխարինվել է գրավով և տնային կալանքով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |