ԴՕԿ կուսակցությունը խոստանում է ընտրություններից հետո կառուցել «Արևային Հայաստան»

ԴՕԿ կուսակցությունը խոստանում է ընտրություններից հետո կառուցել «Արևային Հայաստան»

PanARMENIAN.Net - ԴՕԿ («Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» ) կուսակցությունը խոստանում է ընտրություններից հետո կառուցել «Արևային Հայաստան»: Կուսակցության գլխավոր շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին փուլ առ փուլ ներկայացվելու են ընտրություններից հետո իրականացվելիք ռազմավարական և ծրագրային դրույթները։

«Երկուշաբթի օրվանից դուք փուլ առ փուլ կծանոթանաք այն ռազմավարական և ծրագրային դրույթներին, որոնք Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ կյանքի են կոչվելու ընտրություններից հետո՝ կառուցելու համար Արևային Հայաստան։ Հայաստան, որտեղ օրենքը լինելու է ոչ թե իշխանավորի մահակ, այլ՝ քաղաքացու վահան։

Հայաստան, որտեղ աշխատող մարդը այլևս չի նվաստացվելու, թոշակառուն չի գոյատևելու ողորմությամբ,գյուղացին չի լքելու իր հողը, զինվորը չի լինելու մոռացված, իսկ պետությունը ծնկաչոք չի կանգնելու օտարի առաջ։

Տասնամյակներով ձեզ կերակրել են խոստումներով, թալանել են ձեր աշխատանքը, խլել են ձեր արժանապատվությունը, ստիպել են հավատալ, թե ուժեղ պետություն կառուցել հնարավոր չէ։ Բայց գալիս է ժամանակը, երբ ժողովուրդը դադարում է պարզապես սպասել և սկսում է կառուցել։

Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ,օրենքի դիկտատուրայի ուժով կառուցելու ենք Արևային Հայաստանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։

 Ուշագրավ
---