Նախագիծ․ Ֆիզանձանց վճարած եկամտային հարկի հաշվին աջակցություն կտրամադրվի ՀԿ-ներին և ԶԼՄ-ներին

Նախագիծ․ Ֆիզանձանց վճարած եկամտային հարկի հաշվին աջակցություն կտրամադրվի ՀԿ-ներին և ԶԼՄ-ներին

PanARMENIAN.Net - «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել ֆիզի­կա­կան անձանց կողմից վճարված եկամտային հարկի հաշվին ոչ առևտ­րա­­յին կազ­մա­­­կերպու­թյուն­ներին և ԶԼՄ-երին հատ­կա­ցում­ներ կատարելու կառուցա­կար­գերի ձևավո­րումը, հայտնում է Aysor.am-ը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ոչ առևտրային կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների կայուն ու շարունակական գործունեությունը կարևոր նշանակություն ունի անկախ քաղաքացիական հասարակության և ազատ ու անկողմնակալ խոսքի զարգացման քաղաքականության տեսանկյունից։

«Խնդիրն այն է, որ ոչ առևտրային կազմակեր­պություններին և զանգ­վա­ծա­յին լրատվության միջոց­նե­րին ֆիզիկական անձանց կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու կառու­ցա­կար­գեր ձևավորված չեն։

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահան­ջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ տեղի կունենա պետական բյուջեի ծախսերի ավե­լացում, իսկ եկամուտների էական նվազեցում տեղի չի ունենա»,-ասված է հիմնավորման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---