«Ամերիաբանկը» միակ բանկն է Հայաստանում, որը տրամադրում է VISA GOLD եւ MASTERCARD GOLD քարտերի ամբողջական փաթեթը

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ»-ը շարունակում է նորամուծություններով հանդես գալ Հայաստանի ֆինանսական շուկայում: Ավելի քան մեկ ամիս է, ինչ բանկը հանրությանը ներկայանում է VISA GOLD եւ MASTERCARD GOLD քարտերի նոր առաջարկով: «Ամերիաբանկ»-ը միակն է ՀՀ բանկային համակարգում, որ առաջարկում է VISA GOLD եւ MASTERCARD GOLD քարտերի ամբողջական փաթեթ, որը ներառում է լրացուցիչ ծառայությունների տրամադրում` IAPA միջազգային զեղչային քարտ եւ ճանապարհորդական ապահովագրություն Ռոսգոսստրախ Արմենիա ապահովագրական ընկերության կողմից: Առաջարկվող լրացուցիչ ծառայությունների համար առանձին վճար չի գանձվում:



IAPA միջազգային զեղչային քարտն իր անդամներին ճանապարհորդության ժամանակ ընձեռում է մի շարք հնարավորություններ, այդ թվում` հյուրանոցային համարի նախօրոք անվճար պատվիրում, մինչեւ 50% զեղչ ավելի քան 80000 հյուրանոցների եւ մինչեւ 30% զեղչ մեքենաների վարձույթի 6 խոշորագույն միջազգային ընկերությունների ծառայություններից օգտվելիս, բեռների ապահով տեղափոխման երաշխիք /վերջինիս կորստյան դեպքում 48 ժամվա ընթացքում բեռը հայտնաբերվում է եւ վերադարձվում քարտապանին/ եւ այլն:



Իսկ առաջարկվող ճանապարհորդական ապահովագրությունը հնարավորություն է տալիս հանգիստ ճանապարհորդել` վստահ լինելով, որ անհրաժեշտության դեպքում, աշխարհի ցանկացած երկրում կարելի է ստանալ անվճար բժշկական օգնություն: Այն տրամադրվում է 1 տարի ժամկետով եւ ընդունվում է դեսպանատների կողմից:



Նշենք նաեւ, որ VISA GOLD եւ MASTERCARD GOLD քարտերի վարկային գծի օգտագործված գումարի մարման արտոնյալ ժամկետը սահմանված է մինչեւ 51 օր:



«Ամերիաբանկ»-ի VISA GOLD եւ MASTERCARD GOLD վարկային քարտերի ամբողջական փաթեթը հնարավորություն է ընձեռում անհոգ ճանապարհորդել եւ լավագույն ձեւով հանգիստը կազմակերպել աշխարհի ցանկացած վայրում, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---