Նախարարություն․ Այսուհետ Wildberries-ով վաճառքների համար կպահանջվի ծագման սերտիֆիկատ![]() 11 մայիսի 2026 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ Wildberries-ով վաճառքների համար կպահանջվի ծագման սերտիֆիկատ, հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը՝ արձագանքելով գործարարների կողմից վերջին շրջանում բարձրաձայնվող հարցերին և մտահոգություններին: Նախարարությունը խնդրում է նախապես սկսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, որպեսզի ներդրված համակարգի շրջանակում գործընթացը կազմակերպվի հնարավորինս սահուն, ճիշտ և առանց ուշացումների։ Ծագման սերտիֆիկատ ձեռք բերելու համար պետք է դիմել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ: Անհրաժեշտ մյուս փաստաթղթերի ցանկը․ 1.․ Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար՝ Սերտիֆիկացման ենթակա ապրանքների դեպքում՝ — համապատասխանության սերտիֆիկատ, — որակի հայտարարագիր։ Վերոնշյալ փաստաթղթերի ստացման համար կարող եք դիմել համապատասխան սերտիֆիկացման մարմիններին՝ Այլ ապրանքների դեպքում՝ — ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող եք դիմել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ։ — կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը թույլ կտա հաստատել ապրանքի ծագումը, այդ թվում՝ հաշիվ-ապրանքագիր (invoice), լուսանկարներ, օգտագործման հրահանգ, ապրանքի նկարագրություն կամ այլ հիմնավորող փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ ապրանքը արտադրվել է Հայաստանում կամ ԵԱՏՄ անդամ երկրներում։ 2․ ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների համար՝ — մաքսային հայտարարագիր։ Փաստաթղթերի հետ կապված հարցերի դեպքում կարելի է դիմել «Վայլդբերրիզի» տեխնիկական սպասարկման կենտրոն՝ վաճառողների պորտալի միջոցով կամ թողնել կոնտակտային հեռախոսահամար հետևյալ հղմամբ՝ Wildberries-ը հայտարարել է Հայաստանում արտադրված և մակնշված որոշ ապրանքների Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |