Վրաստանի պատրիարք է ընտրվել 57-ամյա միտրոպոլիտ Շիոն

Վրաստանի պատրիարք է ընտրվել 57-ամյա միտրոպոլիտ Շիոն

PanARMENIAN.Net - Ամենայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք է ընտրվել 57-ամյա միտրոպոլիտ Շիոն ։ Նրա թեկնածությունը մայիսի 11-ին ձայների մեծամասնությամբ հաստատվել է Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի ընդլայնված նիստում։

2017 թվականին միտրոպոլիտ Շիոն նշանակվել էր պատրիարքական տեղապահ, և փաստացի դարձել էր Ամենայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի պաշտոնական հետնորդը։ Իլիա Երկրորդի մահից հետո նա է կատարել եկեղեցու ղեկավարի պարտականությունները,:

Վրաց ուղղափառ եկեղեցու ղեկավարի պաշտոնում պաշտոնական գահակալությունից հետո, որը նախատեսվում է մայիսի 12-ին, ակնկալվում է, որ նա կկրի Շիո Երրորդ անունը։

Վրաստանի նոր կաթողիկոս-պատրիարքը ծնվել է 1969 թվականի փետրվարի 1-ին Թբիլիսիում։ Նա սովորել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայում՝ թավջութակի բաժնում, սակայն երրորդ կուրսից հետո որպես նորեկ մեկնել է Շիո-Մղվիմի տղամարդկանց վանք։ 1993 թվականի հունվարին նա ընդունել է վանական կարգ։

2000-ականների սկզբին նա ծառայել է Մոսկվայի Սուրբ Գևորգ եկեղեցու վրացական համայնքում և աստվածաբանական կրթություն ստացել Ռուսաստանում։ 2003 թվականին ստացել է եպիսկոպոսի աստիճան և վերադարձել Վրաստան։ 2010 թվականին նրան շնորհվել է միտրոպոլիտի աստիճան։

Ամենայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը մահացել է 2026 թվականի մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում։ Նա պատրիարքի պաշտոնը զբաղեցրել է 1977 թվականից՝ ավելի քան 48 տարի, ինչը ամենաերկար ժամանակահատվածն է Վրաց ուղղափառ եկեղեցու պատմության մեջ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---