Կառավարությունը կաջակցի ԻՔՄ-ի իրազեկման արշավին![]() 12 մայիսի 2026 - 10:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը, արձագանքելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ դիմումին, աջակցելու է «Մի՛ դարձիր ընտրական հանցագործ» իրազեկման արշավին։ Այն իրականացվելու է բացառապես հասարակական կազմակերպության ֆինանսական միջոցներով։ Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ նախաձեռնությունը նպատակաուղղված է ընտրական գործընթացների օրինականության պահպանմանն ու ընտրակաշառքի կանխարգելմանը, հայտնում է Արմենպրեսը: Արշավի շրջանակում պատրաստվել են թեմային վերաբերող տեղեկատվական թռուցիկներ, որոնք տրամադրվելու են Հայաստանի Հանրապետություն մուտք և ելք գործող անձանց՝ օդանավակայաններում և սահմանային անցակետերում։ Այս հանրային հաղորդակցության նախաձեռնության նպատակը քաղաքացիներին երկիր մուտք և ելք գործելու պահին հստակ և հասկանալի իրազեկում ապահովելն է՝ հիշեցնելով, որ քվեարկության համար գումար վերցնելը կամ առաջարկելը քրեական հանցագործություն է և ենթակա է պատասխանատվության թե՛ ընդունողի, թե՛ առաջարկողի համար։ Նախաձեռնությունը կրելու է կանխարգելիչ բնույթ և միտված է նվազեցնելու ընտրակաշառքի դեպքերը՝ բարձրացնելով իրավական գիտակցությունն ու տեղեկացվածությունը, հատկապես բարձր ռիսկային խմբերում։ Սահմանակետերում տեղեկատվության տրամադրումն ընտրվել է որպես թիրախային և ազդեցիկ գործիք՝ ապահովելու համար, որ քաղաքացիները նախապես տեղեկացված լինեն հնարավոր իրավական հետևանքների մասին և զերծ մնան ապօրինի գործողություններից։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |