ՖԲԿ-ն հետազոտել է, որ լավագույն հակաճգնաժամային ծրագրերն ԱՊՀ-ում ունեն Ղազախստանը եւ Հայաստանը25 հունիսի 2009 - 15:27 AMT PanARMENIAN.Net - 2009-ի հունիսի 24-ին ՖԲԿ տնտեսական ակումբի նիստի ժամանակ նոր ուսումնասիրություն է ներկայացվել. «ԱՊՀ երկրները եւ մարտյան ճգնաժամը. ընդհանուր խնդիրներ եւ տարբեր մոտեցումներ»: Համաձայն հետազոտության արդյունքների, լավագույն հակաճգնաժամային ծրագիրն ընդունվել է Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների կողմից, ասվում է հաղորդագրության մեջ, որը տեղադրված է ռուսական առաջատար ՖԲԿ աուդիտորային-կոնսալթինգային ընկերության պաշտոնական կայքում:Համաձայն աղբյուրի, նրանում վերլուծված են ԱՊՀ 10 երկրների հակաճգնաժամային միջոցառումները եւ ծրագրերը: (Հետազոտության մեջ չի մտել Թուրքմենստանը, քանի որ երկրում ամբողջ վիճակագրական տեղեկատվությունը փակ է, եւ Վրաստանը, որը դադարեցրել է իր անդամակցությունն ԱՊՀ-ում): ՖԲԿ ռազմավարական վերլուծության դեպարտամենտի տնօրեն Իգոր Նիկոլաեւի խոսքերով, որոշ երկրներում, մասնավորապես Ուկրաինայում եւ Մոլդովայում, այդպիսի ծրագրերն ընդհանրապես բացակայում են: Իսկ Ուզբեկստանի առաջնորդ Իսլամ Կարիմովը ծրագիրը մշակելու փոխարեն մենագրություն է գրել` նվիրված ճգնաժամից դուրս գալու ուղիներին: Ռուսաստանում ծրագիրը հաստատվել է միայն հունիսի 19-ին: Ղազախստանի հակաճգնաժամային ծրագիրն աչքի է ընկնում լիարժեքությամբ, ամբողջականությամբ, ինչպես նաեւ առաջնությունների ճիշտ դասավորմամբ: Մասնավորապես, ուշադրություն է դարձվել ենթակառույցների զարգացմանը, որը հանգեցնում է ներքին ներդրումային պահանջարկի զարգացմանը, ստեղծվել են սթրեսային ակտիվների հիմնադրամներ: Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված է նաեւ Հայաստանի ծրագիրը: Նրա հակաճգնաժամային միջոցների շարքում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանն աջակցելն է: Իսկ բնակչության սոցիալական պաշտպանությունը հատուկ դուրս է բերվել ծրագրի շրջանակներից: Ամբողջությամբ վերցրած, նշում է Նիկոլաեւը, ճգնաժամը հաղթահարելու համար ԱՊՀ երկրների համատեղ արդյունավետ գործունեությունը չի ստացվում: Դա կապված է գործողությունների պլանի բացակայությամբ, աճող միջպետական տարաձայնություններով եւ երկրների սոցիալ-տնտեսական զգալի տարբերություններով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |