Քննարկվել են հայ արտադրողների համար Կիպրոսում հավաստագրման և տեղայնացման հնարավորությունները![]() 12 մայիսի 2026 - 12:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը և Կիպրոսի «Հաջողակ գործարար առաջնորդների ակումբի» պատվիրակությունը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացմանը, արտահանման խթանմանը և ներդրումային նոր հնարավորությունների ձևավորմանը վերաբերող հարցեր։ Քննարկվել են նաև հայ արտադրողների համար Կիպրոսում հավաստագրման և արտադրանքի տեղայնացման հնարավորությունները, որոնք կարող են նպաստել տեղական արտադրանքի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։ Զրույցի շրջանակում անդրադարձ է կատարվել մասնագիտական ծառայությունների, կայուն բրենդավորման և Եվրամիության չափանիշներին համապատասխան արտադրությունների զարգացման թեմաներին։ Կարևորվել է Կիպրոսի նշանակությունը՝ որպես հայկական ընկերությունների համար եվրոպական շուկա մուտք գործելու ռազմավարական հարթակի։ Պատվիրակության անդամները հատկապես ընդգծել են Հայաստանի դերը՝ որպես տարածաշրջանային կարևոր հանգույցի։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |