Երեւանում տեղի է ունեցել Adbook առաջին կոնտեքստային գովազդի շնորհանդեսը25 հունիսի 2009 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Երեւանում տեղի կունենա Adbook կոնտեքստային գովազդի առաջին տարածաշրջանային ծառայության շնորհանդեսըԿոնտեքստային գովազդը սկզբունքորեն նոր մոտեցում է գովազդային հաղորդակցությունների ոլորտում: Դրա արդյունավետության հիմքում գովազդի` նպատակային լսարանին ուղղվածությունն է, վերահսկման ստույգ մեխանիզմների օգտագործումը եւ գովազդային բյուջեների օպտիմիզացման սկզբունքը: Շնորհանդեսի խոսնակներն են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ գովազդային ոլորտի մասնագետներ Ռուսաստանից ու Կանադայից: Շնորհանդեսին կներկայացվի կոնտեքստային գովազդի հնարավորությունները հայկական գործարար եւ հասարակական սեկտորների համար` տնտեսական ճգնաժամի համատեքստում: Շնորհանդեսը կհյուրընկալի ավելին, քան 200 հրավիրյալների, այդ թվում' մասնավոր սեկտորի, տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների, միջազգային կազմակերպությունների, տուրիստական օպերատորների, կառավարության եւ ԶԼՄ ներկայացուցիչներ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |