Միրզոյան․ Այս պահին ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրման բանակցություններ չկան![]() 12 մայիսի 2026 - 16:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրման անակցություններ այս պահին չկան, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Ըստ նրա՝ հայկական կողմը պատրաստ է անմիջապես սկսել խորհրդակցություններ ստորագրման վայրի և ժամկետի շուրջ, սակայն Ադրբեջանը դեռ պատրաստակամություն չի հայտնում գնալ ստորագրման՝ միաժամանակ վերահաստատելով խաղաղության գործընթացին իր հանձնառությունը, հայտնում է Factor.am-ը: Նա ասել է նաև, որ Հայաստանի և Թուրքիայի միջև քննարկվում են նոր համագործակցության հնարավորություններ, սակայն վերջնական որոշումներ դեռ չկան։ Նախարարը նշել է, որ օրակարգում առկա են բազմաթիվ տեխնիկական և տնտեսական հարցեր, որոնց թվում են նաև հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող թեմաները։ Միրզոյանը հիշեցրել է, որ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար սահմանը բացելու վերաբերյալ պայմանավորվածությունը վաղուց գոյություն ունի, սակայն դրա իրականացումը շարունակ հետաձգվել է։ Նրա խոսքով՝ գործընթացը շարունակվում է «քայլ-քայլ», և ինքը վստահ է, որ ապագայում հնարավոր կլինի ականատես լինել հարաբերությունների ամբողջական կարգավորմանը։ Միրզոյանը նաև հայտնել է, որ Ռուսաստանի հետ կապը շարունակական է, և ՌԴ վերջին հայտարարություններից հետո առանձնահատուկ քննարկման անհրաժեշտություն չի տեսնում։ ԱՄՆ-ի Ատլանտյան խորհուրդ (Atlantic Council) վերլուծական կենտրոնը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին առաջարկել է վերացնել Ադրբեջանին զենքի վաճառքի սահմանափակումները՝ Բաքվի կողմից տասնյակ քաղբանտարկյալների, նաև այնտեղ պահվող հայերի ազատ արձակման դիմաց։ Նշվում է, որ այս պայմանավորվածությունը պետք է ներառի Բաքվին ուղղված հստակ նախազգուշացում, որ ստացվող օգուտները կախված են դժվարությամբ ձեռք բերված խաղաղության պահպանումից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |