Վահե Հովեյանը՝ Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն![]() 13 մայիսի 2026 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Վահե Հովեյանը (80 կգ) դարձել է ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության հաղթող։ 15-ամյա մարզիկը հունահռոմեական ոճի եզրափակչում ընդամենը մեկ րոպեում 8:0 հաշվով առավելության է հասել հունգարացի մրցակցի նկատմամբ և նվաճել ոսկե մեդալ։ Ավելի վաղ Ալեքսան Շալջյանը (92 կգ) կիսաեզրափակչում 6:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Զոհրաբ Սաֆարովին և դուրս եկել առաջնության եզրափակիչ, հայտնում է Sputnik Արմենիան: Զավեն Մեժլումյանը (65 կգ) եզրափակչում 3:6 հաշվով զիջել է ռուսաստանցի Ասլան Ձուևին և դարձել արծաթե մեդալակիր, իսկ 55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը և 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Բուլղարիայի Սամոկով քաղաքում՝ մայիսի 11-17-ը։ Մայիսի 15-ին մրցագորգ են դուրս գալու ազատ ոճի ըմբիշները։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |