ՆԳՆ-ն ընտրակաշառքի վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե![]() 13 մայիսի 2026 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Ընտրակաշառքի վերաբերյալ 19 հաղորդում փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, հայտնում է ներքին գործերի նախարարությունը։ Տվյալները ներկայացվել են գերատեսչության ղեկավար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մայիսի 12-ին անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Սարգսյանին է ներկայացվել ԱԺ առաջիկա ընտրություններին ընդառաջ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքը: Նախարարը նախընտրական և ընտրական գործընթացների ընթացքում առերևույթ իրավախախտումների և հանցագործությունների կանխարգելման, դրանց բացահայտման և արագ արձագանքման ուղղությամբ տվել է խիստ հանձնարարականներ։ Սարգսյանը շեշտել է, որ իրավապահ համակարգի արձագանքը պետք է լինի օպերատիվ, պրոֆեսիոնալ և համակարգված՝ ընտրական գործընթացների պատշաճ կազմակերպումն ապահովելու նպատակով։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |