Վանդալիզմ՝ Վրաստանի հայկական Սբ Նշան եկեղեցում․ ՆԳՆ-ն քրգործ է հարուցել![]() 13 մայիսի 2026 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Ախալցխա քաղաքի հայկական Սուրբ Նշան եկեղեցում վանդալիզմի դեպք է արձանագրվել։ Այդ մասին հայտնել է հասարակական գործիչ, «Vector news»-ի հիմնադիր Արթուր Միրզոյանը։ Եկեղեցին մտնում է «վիճելի» եկեղեցիների ցանկի մեջ: Եկեղեցուց դուրս են բերվել սրբապատկերներն ու եկեղեցական պարագաները, ինչպես հայկական, այնպես էլ վրացական, և նետել աղբամանի մոտ։ Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, դեպքը տեղի է ունեցել այն օրը, երբ Վրաստանում ընտրում էին Ամենայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարքին։Ավելի ուշ տեղի բնակիչներն ու հավատացյալները սրբապատկերները վերադարձրել են եկեղեցի։ «Այժմ մնում է հասկանալ, թե ինչ նպատակ էր հետապնդում այն անձը կամ անձինք, որոնք նման բան իրականացրին Վրաստանի համար այսքան կարևոր օրը, և ովքեր են կանգնած տեղի ունեցածի հետևում»,- գրել է Միրզոյանը։ Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցխա քաղաքի հոգևոր հովիվ, Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ տեր Հակոբ աբեղա Սահակյանը, անդրադառնալով կատարվածին, նշել է, որ դեպքն անսպասելի է, հայտնում է Sputnik Արմենիան: Նրա խոսքով՝ դիմել են Վրաստանի համապատասխան մարմիններին, որպեսզի կատարվածը քննվի, վերահսկողություն սահմանվի նման դեպքերի կրկնությունը բացառելու, ինչպես նաև հայ և վրացի ժողովուրդների միջև լարվածության հրահրումը կանխելու նպատակով։ Հոգևորականը համոզմունք է հայտնել, որ այդ քայլը երկու ժողովուրդների դեմ է։ Sputnik Գրուզիան հայտնել է, որ ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել կրոնական ծիսակատարությունների ապօրինի խոչընդոտման հոդվածով։ Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Նշան եկեղեցին, թեև չի գործում, շարունակել է մնալ տեղի հայ առաքելական համայնքի հոգևոր կենտրոններից մեկը։ Հավատացյալները՝ հայերն ու վրացիները, միասնական հավատի խորհրդով տարիներ շարունակ այնտեղ են տարել ինչպես հայկական, այնպես էլ վրացական պատկերագրությանը պատկանող սրբապատկերներ։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |