ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ցանկությունն «անեծք է» Ֆրանսիայի համար

PanARMENIAN.Net - «ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ցանկությունն «անեծք է» Ֆրանսիայի համար, սակայն համագործակցությունն Արեւելքի համար միանգամայն ընդունելի է»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Ըստ Սարկոզիի Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արեւելքի գծով խորհրդատու Բորիս Բուլոնի, եթե խոսենք Միջին Արեւելքի հեռանկարների մասին, ապա Թուրքիան գործընկեր է Ֆրանսիայի համար: «Թուրքիան եզակի դեր է կատարում տարածաշրջանում: Այն, որ Ֆրանսիան դեմ է Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին, չի նշանակում, թե Փարիզն ու Անկարան չեն կարող դաշնակիցներ եւ բարեկամներ լինել Եվրամիությունից դուրս»,-ասել է Սարկոզին:



Ֆրանսիայի նախագահը բազմիցս է հայտարարել, որ ԵՄ-ն Թուրքիայի տեղը չէ: Վերջին անգամ նա ասել է այդ մասին անցած ամիս, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---