Հակաքաղցկեղային թանկարժեք դեղի կեղծման ահազանգ է ստացվել ՀՀ–ում![]() 14 մայիսի 2026 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կրկին արձանագրվել է դեղամիջոցի կեղծ սերիայի վերաբերյալ ահազանգ, հայտնում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ «Մայիսի 11-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված գրության համաձայն՝ Հոֆման-Լա Ռոշ ընկերությունը տեղեկատվություն է տրամադրել «Պերջետա» (պերտուզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 30մգ/մլ, ապակե սրվակ 14մլ դեղի N7796 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ։ ԱԱՏՄ-ից հորդորել են զգոն լինել և հրաժարվել N7796 սերիայով դեղամիջոցի կիրառումից։ «Պերջետա» դեղամիջոցը քաղցկեղի դեմ պայքարի միջոց է և արժե 999 հազար դրամ, գրում է Sputnik Արմենիան: Փետրվարին ևս տեղեկություն էր ստացվել հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման դեպքի մասին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |