Փաշինյան․ ՀԷՑ–ը շատ շուտով պետական սեփականություն կլինի![]() 14 մայիսի 2026 - 11:09 AMT PanARMENIAN.Net - ՀԷՑ–ը շատ շուտով պետական սեփականություն կլինի, հայտարարել է վարչապետ, ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դե-յուրե կդառնա պետության սեփականությունը«-ասելէ նա՝ հավելելով,որ դա տեղի կունենա շատ շուտով, հայտնում է «Փաստինֆոն»: «Ընկերությունը դե-ֆակտո արդեն պատկանում է պետությանը»,- նշել է Փաշինյանը։ 2025 թվականի հուլիսին Հայաստանի պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատար։ Ավելի ուշ՝ 2026 թվականի նոյեմբերին, Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ընկերությանը զրկել էր էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից։ «Տաշիր» ընկերությունների խումբը պատկանում է տնային կալանքի տակ գտնվող «Հզոր Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |