ՀՀ օդային տարածքով թռիչքների վճարներն ավելացել են Իրանի երկնքի փակման պատճառով

ՀՀ օդային տարածքով թռիչքների վճարներն ավելացել են Իրանի երկնքի փակման պատճառով

PanARMENIAN.Net - Իրանի օդային տարածքի սահմանափակումների ֆոնին աճել են Հայաստանի տարածքով իրականացվող տարանցիկ թռիչքներն ու դրանցից ստացվող եկամուտները։ Այդ մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ ներկայացնելով հունվար և մարտ ամիսների տվյալները, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Հայաստանի տարածքով թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման օրական հասույթն ավելացել է ավելի քան 1100 եվրոյով։

«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով մարտի 1-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքները 2026 թվականի հունվար-փետրվարի համեմատ աճել են օրական միջինը 43 թռիչքով։

«2026թ․ մարտ ամսվա ընթացքում մայրուղային թռիչքների աէրոնավիգացիոն սպասարկման դիմաց հաշվեգրվող միջին օրական հասույթը կազմել է 30374,04 եվրո, իսկ 2026 թվականի հունվարին՝ 29253,30 եվրո»,- նշված է գերատեսչության պատասխանի մեջ։

ՏԿԵՆ-ից հայտնել են, որ ապրիլի տվյալները կհաշվարկվեն մայիսի երկրորդ կեսին։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---