ՀԱԿ-ն ամեն ինչ կանի մյուս իր կողմնակիցների ազատ արձակմանը հասնելու համար25 հունիսի 2009 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը մամլո ասուլիսում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն ՀԱԿ-ին հաջողվեց հասնել 2008թ. մարտի 1-ի գործով 28 բանտարկյալների ազատ արձակմանը: Նա նաեւ հայտարարել է, որ համաներման արդյունքում քաղաքական ճգնաժամը Հայաստանում չմեղմացավ, հակառակը, ավելի խորացավ: Իսկ այն, որ իշխանությունները չցանկացան ազատել մյուս քաղբանտարկյալներին, վկայում է այն մասին, որ իշխանությունները վստահ չեն իրենց օրինականության հարցում: «Քանի դեռ 18 քաղբանտարկյալներ ճաղերի ետեւում են մնում, ՀԱԿ-ը կoգտագործի բոլոր արտաքին ու ներքին լծակները, նրանց ազատ արձակմանը եւս հասնելու համար»,-ասել է նա: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե կոնկրետ ինչ քայլեր է մատդիր նախաձեռնել ընդդիմությունը, Զուրաբյանը պատասխանել է, որ իրենք պատրաստվում են օգտագործել բոլոր հասանելի միջոցները, ինչպիսիք են հանրահավաքները, բողոքի ցույցերը, դիմումերը միջազգային ատյաններին: «Մենք բավականին հաջող ենք գործակցում ԱՄՆ-ի, Եվրոպայի Խորհրդի, Ռուսաստանի հետ: Եթե չլինեին մեր ջանքերը, մասնավորապես ԵԽԽՎ-ում, մարդիկ կշարունակեին մնալ բանտերում եւ բոլորը կմոռանային 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |