«Եվրատեսիլ-2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում ՀՀ պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

«Եվրատեսիլ-2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում ՀՀ պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ի երեկոյան «Եվրատեսիլ-2026» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում բեմ է բարձրանալու 15 երկրի ներկայացուցիչ, որոնց թվում է նաև Հայաստանը ներկայացնող Սիմոնը, որը հանդես է գալու 6-րդ համարի ներքո։

Եզրափակիչ փուլ է անցնելու 10 երկիր։

Երկրորդ եզրափակչին են մասնակցում Բուլղարիան, Ադրբեջանը, Ռումինիան, Լյուքսեմբուրգը, Չեխիան, Հայաստանը, Շվեյցարիան, Կիպրոսը, Լատվիան, Դանիան, Ավստրալիան, Ուկրաինան, Ալբանիան, Մալթան։ Բացի նշված 15 մասնակիցներից, բեմ են բարձրանալու նաև «մեծ քառյակի» երկրներից Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը և նախորդ տարվա հաղթող Ավստրիան, որոնք ինքնաբերաբար մասնակցելու ենմ եզրափակչին:

«Եվրատեսիլ Հայաստան» պաշտոնական էջը ներկայացրել է այն երկրների ցանկը, որտեղից կարելի է աջակցել մեր պատվիրակին և քվեարկել:

«Քվեարկելու համար հարկավոր է 06 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ:

Ուշադրություն՝ քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն»,-ասվում է հայտարարության մեջ:

Մայիսի 12-ին Վիեննայում տեղի է ունեցել «Եվրատեսիլ» երգի 70-րդ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, 15 երկրից եզրափակիչ է անցել 10-ը՝ Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը:

Առաջին կիսաեզրափակիչը չեն հաղթահարել Պորտուգալիան, Վրաստանը, Մոնտենեգրոն, Էստոնիան, Սան Մարինոն:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---