ՀԱԿ-ը պատրաստ է փորձագետների այլընտրանքային խումբ ստեղծել մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու համար25 հունիսի 2009 - 16:57 AMT PanARMENIAN.Net - «ՀԱԿ-ն առաջարկում է վերականգնել 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի Փաստահավաք խմբի աշխատանքը: Ինչպես հայտնի է, նախորդ խմբի գործունեությունը լեգիտիմ էր, իսկ լուծարված խմբի անդամները բոլոր հիմքերն ունեն զեկույցների հրապարակման համար»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայկական ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:Նրա խոսքերով, փորձագետների նախորդ խումբը շատ լավ էր աշխատում եւ բացի ՀԱԿ-ի կողմից նրան տրամադրած փաստերից, նրանց մոտ հույժ կարեւոր նյութեր, տեսագրություններ եւ ձայնագրություններ կան, որոնք անհրաժեշտ են 2008-ի մարտի 1-ի դեպքերը բացահայտելու համար: «Եթե իշխանությունները համապատասխան քայլեր չձեռնարկեն, հնարավոր է փորձագետների այլընտրանքային խմբի ստեղծման տարբերակը»,- հայտարարել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |