Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում![]() 14 մայիսի 2026 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկը Yerevan Mall-ի կողմից իրականացվող «Family Shopping weekend»-ի շրջանակներում իր հաճախորդներին տրամադրում է 15% քեշբեք։ Ֆասթ Բանկի քարտապանները սույն թվականի մայիսի 15-17-ը Yerevan Mall-ի վաճառակետերում և ժամանցի վայրերում, բացառությամբ սննդի կետերի և Նավապետ Քիդի ժամանցի կենտրոնի, Բանկի քարտով գնումներ կատարելու դեպքում կստանան 15% քեշբեք, բայց ոչ ավելի քան 10 հազար դրամը՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը։ Հաճախորդը գումարի հետվերադարձից կարող է օգտվել մեկ անգամ իր բոլոր քարտերով հանրագումարային գնումների դիմաց։ Քեշբեքի հնարավորությունից կարող են օգտվել Ֆասթ Բանկի բոլոր քարտապաններն անկախ քարտատեսակից։ Արտարժույթային քարտերի դեպքում իրականացված գործարքների քեշբեքի հաշվարկը կատարվելու է քարտի արժույթը փոխակերպած դրամի՝ հաշվեգրման օրվա համար սահմանված ՀՀ ԿԲ փոխարժեքով։ Yeravan Mall-ի Նավապետ Քիդի մանկական ժամանցի կենտրոնում Ֆասթ Բանկի քարտերով իրականացրած յուրաքանչյուր 5 հազար ՀՀ դրամ լիցքավորման դեպքում քարտապանին կտրամադրվի բոնուս 1000 ՀՀ դրամի չափով։ Գումարի հետվերադարձն իրականացվելու է «Family Shopping weekend»-ի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում։ Այն հաճախորդները, ում քարտերը քեշբեքի վճարման պահին փակ կլինեն կամ իրականացրած կլինեն ապրանքի վերադարձ (refund), գումարի հետվերադարձ չեն ստանա։ Yerevan Mall-ում քեշբեքի հնարավորությամբ վաճառակետերի ցանկին և այլ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |