Կարապետյանը՝ Փաշինյանի մասին․ «Կասկած ունեմ՝ Ալիևի երազանքն է կատարում, տեղ է բացում ադրբեջանցիների համար»![]() 14 մայիսի 2026 - 18:03 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանի անվտանգային հարցերին։ «Ես կասկած ունեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իրականացնում է Ալիևի երազանքը: Տեղ է բացում ադրբեջանցիների համար: Մենք ասում ենք 300,000-ի մասին, բայց ես արդեն կասկած ունեմ նույնիսկ 500, 000: Դրա թիվը հետագայում հաշվելը անհնարին է լինելու մեզ համար: Եվ Ալիևի արևմտյան Ադրբեջանի գաղափարը հաջորդ 5 տարիներում իրականացնելու է»,- ասել է Կարապետյանը, հայտնում է Factor.am-ը: Նա հայտնել է, որ առաջիկայում ներկայացնելու է կուսակցության ամենամասշտաբային ծրագրերը, որոնք, ըստ Կարապետյանի, կապահովեն պետության թե՛ խաղաղությունը, թե՛ արժանապատիվ կյանքը, թե՛ բարեկեցությունը։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |