Վերադառնալու՞ է արդյոք փախուստի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը25 հունիսի 2009 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Փախուստի մեջ գտնվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստան վերադառնալուց հետո նրա առաջին ապաստարանը դառնալու է բանտը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայկական ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա նաեւ ընդգծել է, որ Փաշինյանի նման կարծիքը հիմնավորված է իրավական ոլորտում իշխանությունների քաղաքականության սթափ գնահատականով:Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ չգիտի, կվերադառնա արդյոք Նիկոլ Փաշինյանը եւ ինչպիսին կլինի նրա ճակատագիրը վերադարձից հետո: Ինչ վերաբերում է հետախուզության մեջ գտնվող ՀԱԿ մնացած 5 առաջնորդներին, մասնավորապես ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին, Լեւոն Զուրաբյանը զերծ մնաց լրագրողների հարցին պատասխանելուց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |