Մանուկյան. «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ն 60 մլն ավելի է վճարել դիզվառելիքի համար![]() 15 մայիսի 2026 - 13:18 AMT PanARMENIAN.Net - «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ն մեծածավալ դիզվառելիք է ձեռք բերել շուկայականից էապես բարձր գնով, «60 մլն ավելի է վճարել` այդքան դրամի վնաս հացնելով քաղաքին»,հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձում: Ըստ նրա՝ մայիսի 6-ին ընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով գնել է 500,000 լիտր դիզվառելիք՝ մեկ լիտրը 545 դրամ արժեքով, մինչդեռ Երևանի բենզալցակայաններում դիզվառելիքի մեկ լիտրը 510-520 դրամ է։ Նա նշել է, որ որպես ընկերության տնօրեն, որը և դիզվառելիք, և բենզին է ձեռք բերում ընկերության համար, կարող է պնդել, որ մեծածախ գնման դեպքում այն կարելի է ձեռք բերել ևս 15-20 տոկոսով ավելի էժան: «Ստացվում է՝ այս մարդիկ մեկ լիտրը ձեռք են բերել մոտ 120 դրամով ավելի թանկ: Միայն այս գործարքով Երևան քաղաքին հասցվում է մոտ 60 մլն դրամի վնաս, կամ «թալանում» են 60 մլն դրամ»,– նշել է Մանուկյանը։ Մանուկյանը դիմել է իրավապահ մարմիններին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |