Հրազդանի նախկին քաղաքապետ Դանիելյանը մեղադրվում է հողերն օրենքի խախտմամբ օտարելու մեջ![]() 15 մայիսի 2026 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը մեղադրվում է հողերն օրենքի խախտմամբ օտարելու մեջ: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նախկին քաղաքապետը համայնքի հողերը ձևական աճուրդներով օտարել է իր ընտանիքի անդամներին: Մեղադրանք է առաջադրվել ոչ միայն Արամ Դանիելյանին, այլև նրա կնոջն ու եղբայրներին: Գործով անցնում են նաև համայնքապետարանի աշխատակիցներ, հայտնում է Գլխավոր դատախազությունը: Ըստ մեղադրանքի՝ 2002-2018թթ․ Արամ Դանիելյանը, զբաղեցնելով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, համայնքում գտնվող 12 հողամասերն առանց էական սակարկությունների և էականորեն ցածր գներով օտարել է իր հետ փոխկապակցված անձանց, ընտանիքի անդամներին։ Հողամասերից ամենամեծը՝ 2000 քառակուսի մետր մակերեսով, վաճառվել է 3 մլն դրամով, սակայն տվյալ պահին նշված հողամասի շուկայական արժեքը եղել է 8.5 միլիոն դրամ, հայտնում է Sputnik Արմենիան: Դատախազության գնահատմամբ՝ այս գործողությունների հետևանքով համայնքին պատճառվել է 26 միլիոն դրամի վնաս։ Մեղադրանքներ են առաջադրվել նաև Արամ Դանիելյանի կնոջը, երկու եղբայրներին, ինչպես նաև Հրազդանի համայնքապետարանի տարածքային զարգացման, հողային կադաստրի և քաղաքաշինության բաժնի պետ Մյասնիկ Կոստանյանին և ևս մեկ աշխատակցուհու։ Բոլոր 6 մեղադրյալները չեն ընդունել առաջադրված մեղադրանքը և հրաժարվել են ցուցմունք տալուց։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Քրեական վարույթը արդեն գտնվում է Հակակոռուպցիոն դատարանում։ Դանիելյանը ձերբակալվել էր 2019 թվականի փետրվարի 26-ին՝ պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018 թվականների ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով։ Նրա նկատմամբ քրեական գործ հարուցվել էր դեռևս 2018 թվականի սեպտեմբերին։ Նույն տարվա մարտի 1-ին հայտնի էր դարձել, որ Դանիելյանը ազատ է արձակվել՝ համայնքին պատճառված վնասի մի մասը՝ 102 միլիոն դրամը, վճարելուց հետո։ 2022 թվականին հայտնի էր դարձել նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանից և նրա հետ փոխկապակցված երկու անձից ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու նպատակով։ Բռնագանձման պահանջը ներառել է 11 անշարժ գույք, 2 ՍՊԸ-ներում մասնակցություն և ավելի քան 156․6 միլիոն դրամ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |