«ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ում հեղուկ գազի վաճառքը դադարեցվել է խախտումների պատճառով![]() 16 մայիսի 2026 - 11:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, քաղաքացու դիմումի հիման վրա, Երևան քաղաքի Ռուբինյանց 41/1 հասցեում գործող՝ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։ Արձանագրված խախտումների հիմքով կասեցվել է լցակայանում հեղուկ գազի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։ Վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է՝ տնտեսվարող սուբյեկտը շահագործել է չստուգաչափված չափիչ սարք, ինչպես նաև թույլ է տվել թերլիցքավորում՝ խախտելով չափագիտական կանոնների և նորմերի պահանջները։ Տնտեսվարող սուբյեկտը ենթարկվելու է վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։ ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սպառողներին հորդորել է զերծ մնալ նշված լցակայանում լիցքավորում իրականացնելուց, քանի որ վերջին ամիսներին նույն տնտեսվարողի մոտ՝ տարբեր հասցեներում, բազմիցս արձանագրվել են թերլիցքավորման դեպքեր։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |