Աբրահամյան. Բաբայանի ուղերձը գերիների հանդեպ հաշվեհարդարի և ապօրինությունների ցնցող փաստերի մասին էր![]() 16 մայիսի 2026 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի ուղերձը Բաքվում հայ գերիների նկատմամբ հաշվեհարդարների, ապօրինությունների և իրավունքների համատարած խախտումների վերաբերյալ ցնցող փաստերի հանրայնացման մասին է, գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Դավիթի խոսքը փոխլրացնում էր օրեր առաջ Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հայտարարությանը, որտեղ ևս կարմիր գծով շեշտվում էր Ադրբեջանում աննախադեպ անօրինականությունների շղթայի և իրավիճակային փակուղու մասին։ Բայց ամենից զատ, ինձ անհանգստացնում է մեր գերիների անվտանգության խնդիրը, որովհետև ՀՀ իշխանության հանցավոր անգործության պայմաններում Ադրբեջանը գործում է անպատժելիության դիրքերից՝ լուրջ սպառնալիք ստեղծելով հայ գերիների կյանքի և առողջության համար»,-գրել է նա։ Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային ուղերձով դիմել է ՄԻՊ-ին, միջազգային իրավունքի պաշպաններին՝ հայտնելով, որ վերաքննիչ դատարանին ուղղված նամակներն անհետացել են: Նա նշել է, որ իրենց նկատմամաբ կոպտորեն խախտվում են մարդասիրության, արդարադատության և արդարության միջազգային նորմերը։ Նա նշելէ,որ կատարվողն էլ ոչ այլ ինչ է, քան էթնո-քաղաքական վենդետա՝ ուղղված հայ ժողովրդի անցյալին, ներկային ու ապագային։ Նա խնդրում է բոլորին օգնել իրենց ստեղծված իրավիճակում՝ հանուն արդարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրական խաղաղության։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |