Հայ ռեժիսորները մասնակցում են ԱՊՀ Երիտասարդ ռեժիսորների լաբորատորիային25 հունիսի 2009 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 23-30-ը Մոսկվայում Ա.Պ. Չեխովի անվան 8-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի է ունենում ԱՊՀ երկրների երիտասարդ ռեժիսորների լաբորատորիան: Հայաստանից լաբորատորիային մասնակցում են Սուրեն Շահվերդյանը, Լուսինե Երնջակյանը, Գրիգոր Խաչատրյանը, Դավիթ Հարությունյանը եւ Ցոլակ Գալստյանը:Լաբորատորիան կազմակերպվել է Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիայի (ԹՄՄԿ) կողմից ԱՊՀ անդամ-երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Նրա մասնակիցներն են 23 ռեժիսորներ Ադրբեջանից, Հայաստանից, Բելոռուսից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից: Լաբորատոր պարապմունքները «Ռեժիսորի աշխատանքը դերասանի հետ» թեմայով անցկացնում են տարբեր սերունդների եւ դպրոցների ռեժիսորներ Ադոլֆ Շապիրոն (Լատվիա), Կիրիլ Սերեբրեննիկովը (Ռուսաստան) եւ Դեկլան Դոնելլան (Մեծ Բրիտանիա): Ժամանակակից հայրենական եւ արտասահմանյան թատրոնի հիմնական միտումների մասին դասախոսություն է կարդալու արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Բարտոշեւիչը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |