Տոմսային համակարգում վավերացումներն աճել են 9.4 %-ով![]() 18 մայիսի 2026 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների թիվն աճել է 9.4 տոկոսով կամ 289 հազարով, հայտնել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը գործակարգավարական նիստի ժամանակ: Նրա ներկայացմամբ՝ վավերացումները փոխադրողների միջև բաշխվել են հետևյալ կերպ՝ տրոլեյբուսներում արձանագրվել է 127 հազար 521 վավերացում, մետրոպոլիտենում՝ 599 հազար 267, իսկ ավտոբուսներում՝ 2 մլն 641 հազար 364, հայտնում է Radar Armenia-ն: Ընդհանուր առմամբ գրանցվել է 3 մլն 368 հազար վավերացում։ Տեղեկացվել է նաև, որ մայրաքաղաք են հասել 45 նոր տրոլեյբուսները, հայտնում է Factor.am-ը: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը ներկայացրել է վերջին երկու շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքները։ Նրա խոսքով՝ 76 երթուղիներում ընդհանուր առմամբ սպասարկվել է 8756 միավոր շարժակազմ, իսկ կատարողականը կազմել է 100 տոկոս։ Կիրակոսյանը տեղեկացրել է նաև, որ ներկայում անսարք է 65 տրանսպորտային միջոց։ Մասնավորապես՝ «ՄԱՆ» մակնիշի 87 ավտոբուսներից անսարք է 2-ը, «Ժոնգ Թոնգ» մակնիշի 562 ավտոբուսներից՝ 30-ը, «Հայգեր» մակնիշի 103 ավտոբուսներից՝ 15-ը, իսկ փոքր դասի 100 միկրոավտոբուսներից՝ 18-ը։ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն իր ելույթում անդրադարձել է նաև հանրային տրանսպորտում ուղեվարձ չվճարելու խնդրին։ Նա նշել է, որ անկախ նախընտրական գործընթացներից՝ քաղաքապետարանի համար առաջնահերթություն է մնում ավտոբուսներում ուղեվարձերի հավաքագրումն ու համակարգի զարգացումը։ «Անընդունելի է մեզ համար, ուղեվարձի հավաքագրումներն առաջնահերթություն են»,- հայտարարել է Փամբուխչյանը։ Նա նաև վարորդներին կոչ է արել պահպանել վերահսկողության ներկայիս ինտենսիվությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |