Վարդանյան. Փաշինյանի հայտարարությունները կներկայացվեն միջազգային դիտորդներին![]() 18 մայիսի 2026 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «կդառնան հանցագործության մասին հաղորդումներ, կներկայացվեն նաև միջազգային դիտորդներին», հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն: «Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց, սա նաև կնատյաց է՝ անընդհատ փորձում է կանանց վրա հարձակվել։ Չնայած իրեն հանդիպող կանայք էլ մեկը մյուսից պինդ ու արժանապատիվ են: Բայց հետաքրքիր է Հայաստանում կանանց իրավունքներով զբաղվող քանի կազմակերպություն դատապարտող հայտարարություն կտարածի»,- գրել է Քրիստինե Վարդանյանը։ Մի կին մոտեցել է վարչապետ Փաշինյանին և ասել. «Դուք գողացել եք իմ հայրենիքը, մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, Դուք գողացել եք իմ եղբորը, իմ ուրախությունը, Դուք փորձեցիք մեզ կզացնել, մենք չենք կզել....»: Այս ընթացքում մթնոլորտը լարվել է, վարչապետն ասել է. «Եթե Դուք Ռոբն եք, Ռոբին կզացնելու եմ, Ռոբը նստելու է, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ կզացնելու, սատկացնելու, Սերժին էլ, Գագոյին էլ: ՀՀ քաղաքացուն Ռոբը գնդակահարել է, ես չեմ գնդակահարել»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |