ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին կաշխատեն

ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին կաշխատեն

PanARMENIAN.Net - ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են՝ սպասարկելու բացառապես 2026 թվականի ԱԺ ընտրությունների քվեարկությանն առնչվող գործարքները։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացրել է, որ ընտրություններին մասնակցելու նպատակով նախընտրած վայրում հաշվառվելու վերաբերյալ դիմում ներկայացնելը չի փոխում անձի հաշվառման հասցեն։

Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանվելու և գտնվելու կամ նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմումը գործում է միայն ընտրության օրը՝ հունիսի 7-ին։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---