Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը![]() 18 մայիսի 2026 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկը և «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիան (FPAN) մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից։ Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը՝ տնտեսվարողների համար հնարավորություն ստեղծելով անցնել օրգանական սերտիֆիկացման գործընթաց, ստանալ հավաստագիր և զարգացնել արտադրական և արտահանման կարողությունները։ Մրցույթի շրջանակում ընտրված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները կստանան համակցված ֆինանսական և տեխնիկական աջակցություն։ Ովքե՞ր կարող են դիմել
Ֆինանսական աջակցություն
Սերտիֆիկացման ընդհանուր արժեքի մնացած մասը հոգում է շահառուն։ Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի հունիսի 15-ը ներառյալ։ «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին՝ Ակբա բանկի և NABU-ի համագործակցությամբ։ 2026 թվականից ծրագրի իրականացումը շարունակվում է «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիայի (FPAN) կողմից՝ Ակբա բանկի հետ համագործակցությամբ։ Ծրագիրն այժմ ներառում է ավելի քան 100 շահառու ամբողջ Հայաստանի տարածքում։ Նախագիծը համապատասխանում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման 17 նպատակներից 4-ին՝ · Զրոյական սով(SDG 2: Zero Hunger) · Պատասխանատու սպառում և արտադրություն (SDG 12: Responsible Consumption and Production) · Կյանք ցամաքում (SDG 15: Life on Land) · Գործընկերություն հանուն նպատակների (SDG 17: Partnerships for the Goals) Հարցերի դեպքում կարելի է զանգահարել FPAN-ի գրասենյակ (հեռ.՝ +37493420062, +37444599949) կամ գրել info@fpan.am էլեկտրոնային հասցեին։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |