ԱԳ փոխնախարարն ԱՊՀ դիտորդների հետ հանդիպմանը կարևորել է թափանցիկ և անաչառ գործունեությունը![]() 19 մայիսի 2026 - 11:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության պատրաստակամ է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները միջազգային դիտորդների արդյունավետ աշխատանքի համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, գործադիր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Այս համատեքստում Աբիսողոմոնյանը կարևորել է դիտորդական առաքելությունների աշխատանքի թափանցիկ և անաչառ իրականացումը։ Աբիսողոմոնյանն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության նախաձեռնած օրենսդրական բարեփոխումներին՝ ուղղված հանրային վստահության ամրապնդմանը, ինչպես նաև ինստիտուցիոնալ պատրաստվածության և ընտրական գործընթացների բարելավմանը: Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը միջազգային չափանիշներին համապատասխան՝ ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու վերաբերյալ: Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |