Մարուքյան. Ակադեմքաղաքի ծարգիրը պետք է չեղարկվի՝ 3 տարում ինչ ունենք՝ գարշահոտություն, փոշի, կողքերը հանքեր են![]() 19 մայիսի 2026 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Ակադեմիական քաղաքի ծրագիրը բացարձակապես անմիտ է, պետք է չեղարկվի, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը «Ակադեմիական քաղաքի» տարածք այցի ժամանակ: «3 տարի է այս թեմայի վրա PR է արվում. 3 տարվա մեջ ինչ ունենք՝ գարշահոտություն, փոշի, կողքերը հանքեր են և «ակադեմիական քաղաք»։ Չեղած բան է»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նա ընդգծել է, որ այս ծրագիրը պետք է չեղարկվի, իսկ ծրագրի պատասխանատուները պետք է վճարեն մինչ օրս ծախսված գումարները: «Պետք է արվի հետևյալը. եթե որևէ բան պետք է այստեղ կառուցվի, ուրեմն լավ տարբերակ կարող է լինել պետական բոլոր հիմնարկները, կառավարական տները տեղափոխել այս տարածք։ Քաղաքը կբեռնաթափվի, կենտրոնը կլինի երիտասարդական»,-ասել է Մարուքյանը: Նա հավելել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ ասում է, կառավարությունը ռազմավարական որոշում է ընդունել, պետք է լինի մոդուլային ատոմակայան։ «Ինչքան սա ակադեմիական քաղաք է, այնքան էլ այն կլինի մոդուլային ատոմակայան։ Սուտ թեզ է առաջ քաշվում, սուտ թեզի հիման վրա իրականը ոչնչացվում է, իրական համալսարանները փակվում են, ոչնչացվում են»,- ասել է նա։ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծում է գերմանական «Ջիէմփի ինթերնեյշնլ ՋիէմբիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» (gmp International GmbH Architects and Engineers) ընկերության նախագծային խումբը՝ փոխտնօրեն Թոբիաս Քեյլի գլխավորությամբ: Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Ծրագիրը հաստատվել է կառավարության կողմից։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |