ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱԶԱՏԵԼ Է ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ՎԻԶԱՅԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄԻՑ

PanARMENIAN.Net - Բուլղարիայի կառավարությունը ժամանակավորապես ազատել է Հայաստանի եւ Բելոռուսի քաղաքացիներին զբոսաշրջիկության համար վիզայի վճարումներից: Ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով բուլղարական աղբյուրները, ամառվա ընթացքում (2002 թվականի մայիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը) հայ եւ բելոռուս զբոսաշրջիկները ազատվել են բուլղարական վիզայի համար վճարումից: Տվյալ որոշումն ընդունվել է արտասահմանյան զբոսաշրջիկներին Բուլղարիա ներգրավելու միտումով: Բուլղարիայի կառավարությունը հույս ունի, որ դա կբարձրացնի զբոսաշրջիկության բիզնեսից եկող միջոցների հոսքը: Տվյալ արտոնությունը տարածվում է այն զբոսաշրջիկների վրա, որոնք օգտվում են տուրիստական կազմակերպություններից:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---