Կարապետյան․ Եթե լրտես եմ, հայ ժողովրդի լրտեսն եմ![]() 19 մայիսի 2026 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհանգստացած է, որ մենք ամեն շաբաթ բացահայտում ենք իր բոլոր անօրինական քայլերը, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «ինքը ինչ-որ երկրի լրտես է»: «Այդ մարդը տարբեր դոզաների տակ տարբեր հայտարարություններ է անում: Ես եթե լրտես եմ, հայ ժողովրդի լրտեսն եմ»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Կարապետյանը հավելել է, որ ժողովրդին ցույց են տալիս, որ «երկիրը հասցրել են անդունդի եզրին»: «Իրեն թվում է՝ դա միայն լրտեսությամբ կարելի է անել: Ցանկացած մարդ մեկ ժամ ծախսելով կարող է տեսնել Նիկոլ Փաշինյանի ապօրինությունները: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ինքը թող կողմնորոշվի՝ քանի՞ երկրի լրտես է. առնվազն 2-ը ոչ բարեկամ երկրներ են»,- ասել է ընդդիմադիր գործիչը: Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |