Ռալֆ Յիրիկյանն այցելել է Վ.Բրյուսովի անվան համալսարան

PanARMENIAN.Net - Viva-Cell-MTC ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր այցելել է Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, որտեղ ելույթ է ունեցել «Viva-Cell-MTC, բիզնես, որն առաքելություն ունի» թեմայով դասախոսությամբ: Դրանից առաջ Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է համալսարանի ռեկտորի, դասախոսական կազմի, տարբեր ֆակուլտետների շրջանավարտների եւ ուսանողների հետ:



Գլխավոր տնօրենն ունկնդիրներին լուսաբանել է Viva-Cell-MTC ընկերության գործունեության հիմունքները` ուշադրություն դարձնելով ընկերության ներքին կառուցվածքին եւ աշխատակազմին: Նա նաեւ նշել է բիզնեսի ոլորտում նորարարությունների կարեւորությունը:



Ռալֆ Յիրիկյանն իր այցը լեզվաբանական համալսարան բացատրեց նրանով, որ յուրաքանչյուչ ընկերություն լեզուն կրողների կարիք ունի, առանց որոնց անհնար է շփումը, հետեւաբար անհնար է ընկերության նորմալ գործունեությունը,- ընդգծել է Յիրիկյանը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---