Երևանի 15 հասցեում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է զենք և թմրանյութ․ Կան ձերբակալվածներ

Երևանի 15 հասցեում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է զենք և թմրանյութ․ Կան ձերբակալվածներ

PanARMENIAN.Net - Երևանի տարբեր վարչական շրջաններում գտնվող 15 հասցեներում իրավապահներն իրականացրել են խուզարկություններ, որոնց հետևանքով հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և զենք` որսորդական հրացաններ:

«Հայտնաբերվել է 1 կգ–ից ավելի կրիստալի նմանվող զանգվածով փաթեթ, բյուրեղանման զանգված, սպիտակ հետքերով կոլբա։ Հայտնաբերվել է նաև մորֆին, մարիխուանա և շոկո տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ, ինչպես նաև շոկոյով լցված կաթուցիչ և որսորդական հրացաններ»,-հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Կան ձերբակալվածներ։

Դեպքի առնչությամբ նախաքննությունը շարունակվել է։

 Ուշագրավ
---