Նարեկ Կարապետյանն ասել է, որ ՌԴ քաղաքացիություն չունի և չի ունեցել, ԿԸՀ-ն՝ որ նախապես ստուգում են փաստաթղթերը![]() 20 մայիսի 2026 - 11:05 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը, հերքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրապարակումը, հայտարարել է, որ ՌԴ քաղաքացիություն չունի և չի ունեցել: Այդ մասին նա խոսել է ֆեյսբուքյան տեսանյութում։ Ընտրարշավին մասնակցելու նպատակով արձակուրդում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամ» ալիքում հրապարակել է փաստաթուղթ, որտեղ նշվում էր, թե Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է, և գրել․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»: «Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի Հայաստանի քաղաքացիությունից, այլ քաղաքացիություն չեմ ունեցել։ Կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան, օրինակ, Անգլիայում կամ Շվեյցարիայում։ Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի արեք»,– ասել է Կարապետյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստուգել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի թեկնածու Նարեկ Կարապետյանի՝ միայն ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ փաստաթղթերը թեկնածուներին գրանցելու ընթացքում։ Այդ մասին ասել է ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը, հայտնում է Factor.am-ը: «ԿԸՀ կայքում հասանելի է ընտրություններին մասնակից բոլոր ուժերի ընտրական ցուցակների մասին տեղեկատվությունը։ Բոլոր այն թեկնածուները, որոնք գրանցված են ԿԸՀ կողմից, նշանակում է, որ ԿԸՀ-ն նախապես ստուգել է տվյալ անձանց վերաբերելի փաստաթղթերը՝ այդ թվում վերջին չորս տարում ՀՀ -ում մշտական բնակության և ՀՀ քաղաքացի լինելը փաստող փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերը թեկնածուներին տրամադրվում են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և փոխանցվել են ԿԸՀ»,-նշել է խոսնակը։ Սիմոնյանի հրապարակած փաստաթղթում ներկայացված են իրավաբանական անձի տվյալներ, որտեղ Նարեկ Կարապետյան անվան դիմաց նշված է՝ ՌԴ քաղաքացի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |