Փաշինյան. Շուտով Ծառուկյանի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական![]() 20 մայիսի 2026 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Շուտով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շնողում հանդիպման ժամանակ, հայտնում է Factor.am-ը: «էդ Գուլոյան-Ծառուկյան (Կարապետ Գուլոյանը, որը եղել է Կոտայքի մարզպետը, Ծառուկյանի փեսան է՝ խմբ. ) մաֆիան դեռ նոր պտի իրա հատուցմանը հասնի: Ես ինչպես 2021 թվին ձեզ խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված պրոցեսներ են լինելու, հիմա ձեզ ուղիղ ասում եմ՝ շատ շուտով Ծառուկյանի՝ ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը: Որովհետև էդ Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է և ՀՀ կառավարությունը արդեն իսկ գրություն է ստացել դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման: Եվ առաջիկայում, շատ արագ, մենք ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, էնպես էլ «Արարատցեմենտում» ենք նշանակելու կառավարիչ»,- նշել է նա։ Փաշինյանը հավելել է, որ Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին «շնորհավորում է ազատագրման առիթով»: Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |