«Բոլորին դեմ եմ»-ը Արաբկիրում թան ու մածուն է բաժանել՝ «ատելության թույնի» դեմ![]() 20 մայիսի 2026 - 12:19 AMT PanARMENIAN.Net - «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Արաբկիրում իրականացրել են խորհրդանշական ակցիա՝ թան ու մածուն բաժանելով քաղաքացիներին` «ատելության թույնի» դեմ: «Արաբկիրում երեկ թույնը վխտացել է, ատելության խոսքի մակարդակի կտրուկ բարձրացում է տեղի ունեցել: Հին մեթոդներով մարդկանց մածուն ու կաթնամթերք ենք տալու, որ մեջներից թույնը դուրս գա, չտանջվեն: Երեկ այգում ե՞ք եղել, այստեղ ատելության թույն է տարածվել, պետք է մեր պապերի պես թան-մածուն խմենք, որ հոգիներս մաքրվի»,- ասել է «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամը։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |