Մարուքյանը՝ «Մարտի 1»-ի շահարկման մասին. «Քանի՞ անգամ կարելի է մարդկանց վրա նույն պրոդուկտը վաճառել, խաբել![]() 20 մայիսի 2026 - 15:24 AMT PanARMENIAN.Net - «Մարտի 1»-ի դեպքերը շահարկել են 2018-ին, 2021-ին, շարունակում են շահարկել 2026 թվականին, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ Կարպիս Փաշոյանի հետ փոդքասթի ժամանակ: «Քանի՞ անգամ կարելի է մարդկանց վրա նույն պրոդուկտը վաճառել, խաբել ու հետո գալ ու ասել՝ այպես եղավ»,-նշել է նա: Ըստ նրա՝ «մարտի 1»-ի գործով ինչ հնարավոր էր անել այս իշխանության ժամանակ, արդեն արվել է, և իրենք նոր բան չեն կարող անել։ Ըստ Մարուքյանի՝ Փաշինյանը չի հասկանում, որ կա ժողովրդի հատված, որը չի կիսում իր մոտեցումները, կարծիք հայտնելու իրավունք ունի: «Չի կարելի այդ մարդկանց բերանը փակել, քարշ տալ այս ու այն կողմ, պաստառ պոկելու համար մարդուն ձերբակալել»,- ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |