Վայքում ոստիկանությունն առգրավել է ԱԺԲ-ի քարոզչական մեքենան![]() 20 մայիսի 2026 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Վայք քաղաքում ոստիկանության աշխատակիցներն առգրավել և բաժին են տեղափոխել «ԱԺԲ» համահայկական կուսակցության քարոզչական պիկապ մակնիշի մեքենան, որն իրականացրել է բնակչության իրազեկման աշխատանքներ, հայտնում է «Փաստինֆոն»։ ԱԺԲ անդամ Հերմինե Մկրտչյանն ասել է, որ մեքենան արդեն երեք օր շրջել է Երևանում, և ոստիկանների ներկայությամբ որևէ խնդիր չի առաջացել։ Նրա խոսքով, երբ ուղևորվել են դեպի Սյունիք, Վայքում կանգնեցրել են մեքենան՝ պատճառաբանելով, թե այն վերասարքավորվել է և լիցենզիա չունի։ «Սկզբում ցանկանում էին միայն արձանագրություն կազմել, սակայն հետո ոստիկանական խումբը զանգ ստացավ, ժամանեցին նոր ծառայողներ և տեղեկացրին, որ որոշում է կայացվել մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ։ Մեքենան տարել են, և մինչ այս պահը որևէ հստակ տեղեկություն չունենք»,- նշել է Մկրտչյանը։ Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցածը ակնհայտ ապօրինի գործողություն է, որն ուղղված է ընդդիմադիր ուժի քարոզչությանը խոչընդոտելուն։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |